04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նրանք մենակ չեն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի աշխատակիցները հերթական այցելությունն են կազմակերպել վարչական շրջանում բնակվող միայնակ տարեցներին:  Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Դուք մենակ չեք»  խորագրով միջոցառում-ակցիան իրականացնողները մի ամբողջ օր անցկացրել են տարեցների հետ, նրանց հետ հիշել անցյալի պատմություններն ու վերապրել ուրախ առիթները: Հանգամանքների  բերումով ներկայում միայնակ բնակվող այս քաղաքացիները խոստովանել են, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են այն գիտակցմանը, որ իրենք իսկապես միայնակ ու անտեսված չեն, և շնորհակալություն են հայտնել գաղափարը շարունակաբար կյանքի կոչելու համար:

Ակցիայի պատասխանատուներն ել վստահեցրել են, որ այցելությունները լինելու են պարբերական, և տարեցներին  հանձնել սննդի փաթեթներ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ