06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահանջները եղել են անօրինական

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը դրական է գնահատում  Սահմանադրական դատարանի կողմից կայացված վճիռը, որով պաշտպանվեց ԶԼՄ-ների տեղեկատվությունը չբացահայտելու իրավունքը:

«Որոշումը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր բազմաթիվ այն դեպքերը, երբ իրավապահ մարմինները դիմել են լրատվամիջոցներին աղբյուրը բացահայտելու պահանջով, կապ չեն ունեցել իրավունքի հետ: Այլ կերպ ասած` պահանջները եղել են անօրինական»,- մեկնաբանեց Մելիքյանը` շեշտելով, որ  իրավապահ մարմիններն այսուհետ հաշվի կառնեն ՍԴ որոշման նախադեպը:

Վերջինս չբացառեց նաև, որ կլինեն անտեղյակ կամ անգրագետ քննիչներ, որոնք կարող են դիմել նման անհեթեթ պահանջներ ԶԼՄ-ների առաջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ