23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաղրամյանի գործի վերաբացումը վախեցնելու նպատա՞կ ունի

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում հունիսի վերջին բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի վերաբացումը համարում է քննչականի կողմից հերթական անգրագիտության դրսևորում:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է «խուլիգանության» հոդվածով հարուցված գործի վարույթը կարճելու՝ Քննչական կոմիտեի քննիչի ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Ցուցում է տրվել շարունակել նախաքննությունը։ Henaran.am-ի հետ զրույցում Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ քրեական գործի վերաբացումը նպատակ ունի վախեցնել գործում որպես վկա ներգրավվածներին, սակայն կարծում է` իրենց մոտ դա չի ստացվի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ակտիվիստը այն տեսակետին է, որ քննչական մարմինը վախացնելուց այն կողմ չի անցնի` Սարգսյանն այսպես մեկնաբանեց.

«Եթե խելացի գտնվեն, ապա պետք է որ չգնան, քանի որ այդ գործն ի սկզբանե հարուցված էր եղել ծիծաղելի ու սխալ հիմքերով: Եթե նույնիսկ փոքր-ինչ չխայտառակվելու նպատակ ունենան, առաջ չեն գնա, նորից կփակեն գործը»: Խոսելով հիմքերի մասին` ակտիվիստը հավելեց, որ ի սկզբանե հիմքը եղել է մամուլի մի հրապարակում, որտեղ հրապարակած տեսանյութում նա ընթերցում է Սահմանադրության համապատասխան հոդվածը, հայտարարում  երթուղի, ապա երթը մեկնարկում  է:

Մաքսիմ Սարգսյանը հավաստիացրեց, որ իր արարքների մեջ խուլիգանության տարրեր չեն եղել, ապա տեղեկացրեց, որ 237 բերման ենթարկված քաղաքացիներն այդ թվում` ինքը, ներգրավված են եղել որպես վկաներ: Վերջինս, սակայն, մտավախություն հայտնեց, որ վերաբացված գործի շրջանակներում իրենց կարգավիճակը կարող է ամեն վայրկյան փոխվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ