Արա Աբրահմյանի հայտը Սերժ Սարգսյանը ի շահ իրեն կօգտագործի.քաղտեխնոլոգ
Արա Աբրահամյանի պարագայում արվել է առաջարկ, որից Սերժ Սարգսյանը չի կարողացել հրաժարվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն, անդրադառնալով Արա Աբրահամյանի քաղաքականությամբ զբաղվելու որոշմանը:
Նա նկատեց, որ Արա Աբրահամյանն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ անուններ էր տալիս, թե ովքեր են իրեն հանձնարարություններ տալիս:
«Սերժ Սարգսյանը լինելով բավականին փորձված մասնագետ, քաղաքական գործիչ` ներիշխանական խարդավանքներում, փորձում է այդ առաջարկն ի շահ իրեն շուռ տալ և լրացնել այն դաշտը, որը առաջացել էր Գագիկ Ծառուկյանից հետո»,-ասաց նա:
Վիգեն Հակոբյանը կարծոմ է, որ հիմա ակտիվ բանակցություններ են գնում հնարավոր ցուցակի շուրջ, որպեսզի Սերժ Սարգսյանը` Արա Աբրահամյանի ապագա ցուցակում ունենա իր ցուցակը, իր մասնակցիները, ինչպես եղավ ժամանակին ԲՀԿ-ի դեպքում:
«Հասկանալի է, որ Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը այս գործընթացներում ուժեղացնել՝ քաղաքական, օլիգարիխիկ նոր ֆիգուրներ մտցնելով և Սերժ Սարգսյանը դա շատ լավ հասկանում է»,-ասաց նա և նշեց, որ դա կօգնի Սերժ Սարգսյանին կայուն մեծամասնություն ապահովել, թեև չպետք է նա մոռանալՎրաստանի փորձը: