16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երևանում հեծանվային մարաթոնով մեկնարկեց սպորտային փառատոնը /ֆոտո/

«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը մեկնարկեց օգոստոսի 9-ին, այն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Կոկա-Կոլա» ընկերության Գլոբալ Շեյփերզ Երևան-ի և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել ակտիվ կենսակերպ և հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն:

Երկու ամսվա ընթացքում 2,650 մասնակից Հայաստանի 28 քաղաքներից մասնակցեց ծրագրին: Ծրագրի ընթացքում իրականացվեցին Workout Fest փառատոն, լողափնյա վոլեյբոլի մրցումներ, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես և սթրիթբոլի ուսանողական մրցումներ:

Միջոցառումներին զուգահեռ պատրաստվեցին տեսանյութեր, որոնցում սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը ծանոթացնում էր ճիշտ սննդակարգ պահպանելու կանոններին, իսկ Սթրիթ Վորքաութ ընդ Սթրիթլիֆթինգ ֆեդերացիայի համահիմնադիր Արթուր Հարությունյանը սովորեցնում էր վարժություններ, որոնք օգնում են մնալ լավ մարզավիճակում: Տեսանյութերը հասանելի են «Be Active Live Healthy» ֆեյսբուքյան էջում:

Բոլոր միջոցառումների ընթացքում մասնակիցները տեղում ակտիվացնում էին իրենց ընկերներին հատուկ գրության ու նկարի միջոցով՝ տեղադրելով այն իրենց ֆեյսբուքյան էջերում #beActiveliveHealthy հաշթագով:

«եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրն այս տարի եզրափակվեց հոկտեմբերի 17-ին Սպորտային փառատոնով և Հեծանվային մեծ մարաթոնով: Շուրջ 500 հեծանվորդ մասնակցեց մարաթոնին, որը մեկնարկեց ու ավարտվեց Հրազդան մարզադաշտին հարակից տարածքից: Մարաթոնը շարունակվեց Սպրոտային փառատոնով Ազատության հրապարակում: Տեղի ունեցան բացօթյա ֆիթնեսի, վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումներ՝  հաղթական գավաթների համար:

Ցուցադրական ելույթներ ունենցան նաև Սթրիթ Վորքաութ ընդ Սթրիթլիֆթինգ ֆեդերացիայի և Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիայի մարզիկները:  Օրվա հատուկ հյուրերն էին Պավել Ռոմանովը, Տիմուր Կալիմուլինը և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Չուպրինան, ովքեր ցուցադրեցին բացառիկ հեծանվային BMX շոու: Փառատոնը եզրափակվեց «Lelocity» բենդի կենդանի հնչողությամբ համերգով:

unnamed unnamed (2)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ