Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 25 UL 047 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 4 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդ՝ 1942 թ. ծնված Ա. Գ.-ի դին հայտնաբերել են իր ավտոմեքենայից մոտ 6 մետր հեռավորության վրա. վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: