Մի՞թե, եթե դու իմ կինը լինեիր, ամբողջ կյանքը սովորական կդառնար …
«Ինչու՞ է կյանքն այսպես տարօրինակ դասավորված: Մի՞թե, եթե դու իմ կինը լինեիր, ամբողջ կյանքը սովորական կդառնար, այլ կերպ ասած` ողջը կանհետանար: Եվ մի՞թե նրա համար, որպեսզի միշտ սիրես քնքուշ ու անկեղծ, պետք է ապրել ահա այսպես` բաժանմամբ, տառապանքով……«Աստված որոշել է. մենք մեկս մյուսի համար ենք»,- գրում ես դու և ավելացնում. «Մի ժպտա»:
Ինչպես չես ամաչում մտածել ժպիտի մասին: Ես այդ մասին հազար անգամ եմ մտածել ու մտածում եմ միշտ: Ու եթե քեզ չեմ ասել այդ մասին, ապա միայն նրա համար, որ դա մեր այս վիճակում կթվա մի տեսակ…բառեր չեմ գտնում… կարծես բարկացնում ես, որպեսզի չասեմ` ծաղրում ես…. Այո, Սուլա ջան, դա այդպես է. աստված որոշել է: Բայց բոլոր դեպքերում մեզ վիճակված չէ միշտ միասին լինել:
Հենց սա է իսկական ծաղրը ինքներս մեր ու աստծու հանդեպ…. Իմ սիրո ուժը, աղաչում եմ, մի չափիր այն հերոսության բացակայությամբ, որով իմ վիճակում գտնվող մարդիկ նոր կյանք են սկսում: Եթե ինչ-որ մի սարք լիներ, ինչ-որ մի «խելացի մեքենա», որի օգնությամբ հնարավոր լիներ չափել սերը….»:
Պարույր Սեւակի նամակներից Սուլամիթային