19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Նորաբաց ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում

«Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է հայկական մամուլի բոլոր ներկայացուցիչներին և ցանկանում, որ մեր երկրում մամուլն ու մամուլի ներկայացուցիչներն իսկապես լինեն ազատ ու անկախ: Մեր իրականության մեջ իհարկե շատ բարդ է մամուլի աշխատակիցների համար ազատ ու անկախ ստեղծագործելը, բայց պրոֆեսիոնալ մամուլի ներկայացուցիչները, ցանկության դեպքում կարող են իրենց ազատությունն ու անկախությունը պահպանել: Այսօր մեծ խնդիր է մնում նաև լրագրողների իրավունքների ոտնահարումը, երբ խոչընդոտում են մամուլի ներկայացուցիչների աշխատանքը, ինչը հաճախ ուղեկցվում է նրանց նկատմամբ բռնությունների գործադրմամբ: Այս խորհրդանշական օրը, մեր նորաբաց ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում մշտապես աջակցել ու կանգնել մամուլի ներակայացուցիչների կողքին և բարձրաձայնել այն բոլոր խնդիրների մասին, որոնք առկա են այդ ոլորտում: «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ