22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օրենքն արգելում է

Հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ հանրաքվեի քարոզչության համար նախատեսված հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),  օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հասարակական շարժումները:

Բացի այդ հիմնադրամներում մուծումներ չեն կարող անել  բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները: Հիմնադրամների հաշվին դրանց մուծած գումարները փոխանցվում են պետական բյուջե:

Բացի այդ հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը: Հիշեցնենք, որ հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է 1000 դրամի, այլ ոչ թե իրական նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն՝ հիմնադրամում ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը:

Օրենքով արգելվում է քարոզչության ընթացքում հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը: Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ կենտրոնական հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական գործողությունների վերաբերյալ, որոնք դադարում են քվեարկությունից մեկ օր առաջ: Նկատենք, այսօր կեսօրի դրությամբ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման համար որևէ հիմնադրամ չի բացվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ