Արթուրը չի սպանել, բայց «գնաց» ցմահ /վիդեո/
«Բանակից եկավ էրեխեն ու տարան գցին բերդը, ինչ իմանամ ինչ արին, իբր մարդասպանության մեջ էր, սաղ դուրս եկան ու իմ թոռը ցմահ դատվեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի տատը՝ Օֆիկ Քոչարյանը.
«Արդեն 12 տարի է իմ էրեխին չեմ տեսել: Պահանջում ենք, որ իմ էրեխին բաց թողնեն: Նախագահը մահապատժից ազատելով՝ չի ներել, այլ ավելի վատ ճակատագրի է արժանացրել»:
Հիշեցնենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրն է անժամկետ հացադուլ են հայտարարել 50 ցմահ դատապարտյալներ, որոնց հարազատները պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել:
Մանրամասները՝ տեսանյութում: