23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջ մենաշնորհին

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը փոքր ու միջին բիզնեսի աջակցման հարցերի համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ մենաշնորհները, մրցակցության բացակայությունը լուրջ խնդիր են Հայաստանի զարգացման համար: Նա ասել էր, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ կառավարության անդամները մենաշնորհներ ունեն, դա լուրջ խնդիր է:

Սահմանադրական փոփոխությունների դաշնակցական փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես նոր Սահմանադրությամբ հնարավոր է լուծել Դևիսի մատնանշած խնդիրները և պարզաբանեց, թե արդյոք Սահանադրական փոփոխությունները կարող են կարգավորել ոլորտը և վերջ դնել մենաշնորհներին:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի 59-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, այս իրավունքի իրացման պայմանները սահմանվում են օրենքով, մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` ելնելով հանրային շահից: Սույն հոդվածով նշվում է, որ կարգելվի այն մենաշնորհը, որը չի բխում հանրության շահերից»,- մանրամասնեց տնտեսագետը` շեշտելով, որ ներկայիս, գործող օրենսդրությունը նման բան չի նախատեսում:

Այսինքն` այսուհետև եթե որևէ տնտեսվարող իրականացնում է ներմուծում, որը չի բխում հանրային շահից, ապա այդ ապրանքի ներմուծման մենաշնորհ դիրքի կարգավիճակը պետք է վերանայվի: Ըստ տնտեսագետի` այլ կերպ ասած, Սահմանադրությունը փոփոխելուց հետո կվարվի հակամենաշնորհային քաղաքականություն:

Սուրեն Պարսյանը նաև ընդգծեց, որ մենաշնորհի հնարավոր տեսակները և չափերը պետք է սահմանվեն օրեքնով, իսկ մնացած դեպքերում մենաշնորհը կարգելվեն, իսկ, ահա, գործող օրենսդրությունը նման քաղաքականություն չի սահմանում: Տնտեսագետը հավելեց նաև, որ եթե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնի, ապա ենթաօրենսդրական և օրենսդրական ակտերը պետք է համաձայանցվեն նոր Սահմանադրությանը, հետևաբար, մեր օրենսդրական մրցակցության մասին օրենքն էլ ենթակա է փոփոխության:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ