22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ում կխփի կինդեր սյուրպրիզը»

Քաղաքական դաշտի անսպասելի «կինդեր սյուրպրիզի»` Արա Աբրահամյանի քաղաքական մոտիվացիայի եւ դրա հետեւանքների շուրջ զրուցեցինք  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

«Եթե Արա Աբրահամյանը ստեղծի կուսակցություն  և կուսակցության միջոցով մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա նա մրցակից կլինի բոլոր այն ուժերին, որոնք ԵՏՄ-ին միանալուն կողմ են քվեարկել:  Արա Աբրահամյանը կտանի նրանց ձայները, հետևաբար վտանգ է ներկայացնում միայն այդ դաշտի քաղաքական ուժերին, մյուս դաշտի քաղաքական ուժերի համար նա վտանգ չի ներկայացնում»,- Մարուքյանը հիշեցրեց, որ ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կուսակցությունները: Մարուքյանը ընդգծեց, որ Արա Աբրահամյանը կարող է տանել հենց այդ ուժերի ձայները:

Որքանով «Լուսավոր Հայաստանը» կտուժի Արա Աբրահամյանի քաղաքականություն մուտքից: Մարուքյանը վստահեցրեց` իրենք ուրիշ դաշտում են գտնվում և իրենց ընտրողը Արա Աբրահամյանին ձայն չի տա: Գուցե քաղաքական կադրերի պակասն պատճառը, եւ Արա Աբրահմյանը որոշել է  լրացնել այդ բացը: Մարուքյանը նշեց, որ այն դաշտում, որտեղ Աբրահամյանը ցանկանում է խաղալ, կադրերի պակաս չկա, բայց թարմության պակաս կա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ