22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

էտ ի՞նչ մանկապարտեզ է…

Այսօր նորաստեղծ «Նոր Հայաստան» փրկության ճակատը ներկայացրեց իր խորհրդի կազմը, որի մեջ են ընդգրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը, Պետրոս Մակեյանը և Արմեն Մարտիրոսյանը:

Հետաքրքրական է, որ մոտ մեկ ամիս առաջ Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ ստեղծել էին Հանրային փրկության ճակատ, անգամ ձևավորել խորհուրդ, իսկ, ահա, մեկ ամիս անց «Նոր Հայաստան» ճակատի խորհրդում բացակայում էր Հայրիկյանը: Henaran.am-ը Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե ինչու վերջինս ընդգրկված չէ փրկության ճակատի խորհրդի մեջ և առհասարակ մտադրություն ունի՞ միանալ աշխատանքներին, թե՞` ոչ:

«ԱԻՄ-ը որոշել է «Նոր Հայաստանի» հետ աշխատել դիտորդի կարգավիճակով, քանի որ «Նոր Հայաստան» անունն իրենից ոչինչ չի ներկայացնում, «Ազատ Հայաստանը» դեռ հասկանալի էր … հարցը միայն դա չէ, Հանրային փրկության ճակատն իր խորհուրդն ուներ, չեմ ուզում շատ խորանալ, սակայն եթե հարց եղավ, մենք կօգնենք»,- մանրամասնեց Հայրիկյանը:

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե «Նոր Հայաստանը» բացի Սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասելու, պահանջում է նաև արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ Հայրիկյանն ասաց, որ այդ պահանջն էլ կար Հանրային փրկության ճակատի հռչակագրում:

«Այդտեղ նոր բան չկա, մենք ի սկզբանե որոշած ենք եղել այդ ամենը»,- շեշտեց ԱԻՄ առաջնորդը:

Պատասխանելով մեր հարցին, թե վստահություն կա՞ «Նոր Հայաստան»-ի նկատմամբ՝ Հայրիկյանը նշեց, որ վստահություն գոյանում է նույնիսկ կայացած համագործակցությունից որոշ ժամանակ անց, այս դեպքում կա հավատ:« Տեսեք, հասարակ մի բան. հայտարարվեց, որ մամուլի ասուլիս պետք է լինի Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի մանսակցությամբ, սակայն Րաֆֆին չեկավ

էտ ի՞նչ մանկապարտեզ է… մարդ եթե ընտանեկան հարց է ունենում, պետք է այդ հարցերի համար գնա Հայաստան, այլ ոչ թե այդ հարցերի համար հեռանա Հայաստանից»,- տեսակետ հայտնեց Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ դիտորդի կարգավիճակն իրենց թույլ է տալիս համագործակցել նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ:

Խոսելով «Նոր Հայաստանի» անելիքների մասին Հայրիկյանը հեգնեց. «Մարդ կա, ասում է՝ պիտի արևի վրա թռնեմ… այ, ցավդ տանեմ, մի հատ թռի լուսնի վրա, նոր արևի վրա կհասնես»: Չնայած դրան՝ Հայրիկյանը ասաց, որ «Նոր Հայաստան»-ի «ճիշտ հունի վրա դրված միջոցառումներին անպայման կմասնակցեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ