29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կողքիս 2 հատ մինամյոտի սնարյադ պայթեց…». Արծվաշենի Արծիվը պետք է ապրի

1992թվականի օգոստոսի 4-ը ազատամարտիկ Հայկ Պետրոսյանի կյանքում ճակատագրական էր: Արծվաշենի պաշտպանությունը՝ կենաց ու մահու պայքարի մղեց տղաներին: Հայկը հենակետի  հրամանատար էր ու շրջափակման մեջ հայտնված ընկերներին փորձում էր ճիշտ ուղղորդել.«Թուրքերը ամեն գնով փորձում էին մտնել գյուղ , ես էլ հենակետի հրամանատարն էի, չեմ հիշում ոնց եղավ ու : Ես բազմաբեկորային վնասվածք ստացա, ինձ նայողը անզեն աչքով էլ տեսնում է, որ մի ձեռքաչափ տեղ գլխիս ոսկորը չկա:

Ես գիտակցությունս չկորցրեցի ու տղաներին ասում էի՝ ինձ ոնց տեղաշարժեն: Վիրավորումս նորմալ չբուժված հետ գնացի կռիվ՝ այս անգամ թշնամու թիրախն էր Վահան գյուղը,այս մարտերի ընթացքում էլ կանտուզիա ստացա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ այս պահին առողջական ծանր վիճակում գտնվող ազատամարտիկը: Ընկերները հերոսին՝ «Արծվաշենի արծիվ» են կոչում:

«Ես արդեն 23 տարի դեղեր եմ խմում, արդեն չեմ դիմանում, ցավերս գնալով ուժեղանում են: Սկայպով խոսել եմ Գերմանիայում գտնվող համապատասխան կլինիկայի բժիշկների հետ: Ինձ Գերմանիա հասնելու համար 5 հազար եվրո է հարկավոր: Դիմեցի պաշտպանության նախարարությանը, ասեցին՝ եթե մեր երկրում լիներ վիրահատությունը անվճար կանեինք, բայց հիմա ոչնչով չենք կարող օգնել»,-պատմեց Հայկ Պետրոսյանը:

Ծանր ցավերի մեջ գտնվող Հայկը, որը առաջին վիրավորման ժամանակ ընդամենը 20 տարեկան է եղել՝ մասնակցել  է Քելբաջարի ազատագրմանը:

ՀՀ նախագահի կողմից գերատեսչական շքանշանակիր զինվորը չխնայելով ուժերն ու առողջությունը` անվեհեր ծառայել է հայրենիքին: Հայկին հարկավոր է հայ մարդու ու պետության բարոյական և ֆինանսական աջակցությունը, այն նույն պետության, որի պետականության կայացման հիմքերում նաև իր թափած արյան գինն է:  Հայկը երեք անչափահաս երեխաների հայր է (6 տարեկան, 8 տարեկան և 10 տարեկան):

Հայկ Պետրոսյանը «Արծվաշենցի արծիվը» եղել է ՝ հատուկ գնդի, հատուկ վաշտի, հետախուզական-դիվերսիոն ջոկի հրամանատար :

Նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնելու ազատամարտիկին կարող են այս հաշվեհամարին փոխանցում կատարել.

ՀԱՇԻՎ N220042375208000

ԱԿՎԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

Ստացող՝ Սաթենիկ Հակոբյան

Լուսանկարում՝ ձախից առաջինը՝ Հակ Պետրոսյանն է

10580248_1582913868602445_2320399286962701948_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ