23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեկավ, բայց պատգամ ուղարկեց

Այսօր նախանշված էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի համատեղ ասուլիսը, որտեղ քաղաքական գործիչները խոսելու էին «ոչ»-ի ճակատի ձևավորման մասին:

Ասուլիսին, սակայն, չէր եկել Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ ուղարկել էր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով տեղեկացրեց, որ ձևավորվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, այն ունի խորհուրդ և միասնական շտաբ: Խորհրդի կազմում է Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը, Պետրոս Մակեյանը և Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս ընթերցեց Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձ, որը հրապարակվել էր դեռ մի քանի օր առաջ:

Հովհաննիսյանը ուղերձում ասել էր, որ միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է, ըստ էության, մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ