21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քվեարկությունը փաստեց՝ կա կոնսոլիդացիա

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ Սահմանադրական փոփոխությունների կամ Սահմանադրական հանրաքվեի խնդիրը կարելի է դիտարկել  ընդդիմություն և իշխանության հակադրության կամ պայքարի տիրույթում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին,  թե արդյոք ԲՀԿ-ի աջակցությունը Սահմանադրական փոփոխությոունների նախագծի քվեարկությանը կարելի է ընկալել որպես համագործակցության սկիզբ՝ Շարմազանովն ընգծեց, որ այնպես չէ, որ ով կողմ է,իշխանություն է, իսկ ով դեմ՝ ընդդիմություն:

«Այդ իմաստով յուրքանչյուրն ունի իր տեսլականը և կարծիքը, ես իրավունք չունեմ խոսել ԲՀԿ-ի անունից: Սակայն փոփոխությունների նախագծին 104 կողմ ձայները ևս մեկ անգամ փաստում են այն պարզ իրողությունը, որ ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնության մոտ կա քաղաքական կոնսոլիդացիա»,- մարնամասնեց պատգամավորը:

Էդուարդ Շարմազանովը հաստատեց, որ Սահմանդրական փոփոխությունների փաթեթն արդեն իսկ ուղարկվել է նախագահական, իսկ թե ինչպես կկազմակերպվի քարոզարշավը և երբ կստեղծվեն նախընտարական շտաբերը, պարզ կդառնա, երբ հայտարարվի հանրաքվեի օրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ