19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Խուսափում են խոսել Քոչարյանից

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորները խուսափում են մեկնաբանել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, Քոչարյանը խիստ քննադատել էր Սահմանդրական փոփոխությունները՝ նշելով, որ այն իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն` դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում:

ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային Ժողովում բազմիցս մերժել են լրագրողներին մեկնաբանել այդ հայտարարությունը՝ նշելով, որ Քոչարյանի խոսքերը չեն մեկնաբանում: Ավելին՝ Լևոն Զուրաբյանը նաև վրդովվել է լրագրողի այն հարցից, թե հնարավոր համարում են համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հիշեցնենք, ՀԱԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընկնում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ