03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Բանդայի» գործի ոդիսականը. ովքե՞ր են իրական մեղավորները

Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատապարտվածների գործը Վճռաբեկ դատարանը մերժել է.

«Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել ենք Վճռաբեկ դատարանում, սակայն մերժել են պատճառաբանելով, որ գործում հիմքեր չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մանուկյանի պաշտպանը ՝Ռաֆիկ Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով`  իր պաշտպանյալի մասով գործը փակված է. «Մենք այս ամենով ավարտում ենք, իսկ թե մյուսները ինչ գործողություններ կանեն, չենք կարող ասել»:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը:

«Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման, նրա պաշտպանի փոխանցմամբ ՝ դիմելու են Եվրոդատարան:

Հիշեցնենք, 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ