23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայերը «կյանքի հարկ» են վճարում «Իսլամական պետությանը»

Սիրիայի  Ռաքքա  (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետության»  կենտրոնատեղին, 5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք  բնիկներ են, եւ տեղացիների լեզվով կոչվում են  «հայ քրդեր»: «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց  մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից:

Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր հայերեն, նշեց, որ  բացի մշտական ապրող այդ 5-6 հայ ընտանիքներից,  նաեւ  Սիրիայի տարբեր շրջաններից  են բազմաթիվ հայեր գալիս  Ռաքքա` աշխատելու նպատակով:

 Հակառակ երկրում տիրող պատերազմական իրավիճակին, նրանց հաջողվում է դրամ վաստակել «Իսլամական պետության» կենտրոնատեղի համարվող քաղաքում: Հայերը, ինչպես նշեց մեր զրուցակիցը,  այնտեղ զբաղվում են մեքենաների   եւ սարքերի վերանորոգման աշխատանքներով:

Այն հարցին, թե վտանգավո՞ր չէ ապրել անմիջապես «Իսլամական Պետության» կենտրոնատեղի-բնակավայրում, այն դեպքում, երբ ամեն օր սարսափելի լուրեր  ենք լսում զինյալների կատարած վայրագությունների մասին, մեր զրուցակիցը  պատասխանեց, որ «Իսլամական Պետությունը»  դրամական հարկ է սահմանել  այն ոչ մուսուլման ընտանիքների համար, որոնք ուզում են աշխատել եւ մնալ Ռաքքայում. այդ գումարը, իրենց աշխատածից որոշ բաժին  քաղաքի «տերերին» վճարելուց բացի, ինչ-որ տեղ  նաեւ ապահովական հարկ է:

«Հայերը, քաղաքի ոչ մուսուլման  մյուս բնակիչների պես նույնպես հարկ են վճարում «Իսլամական Պետության» զինյալներին: Դրամահարկի մուծումը օգնում է, որ համեմատաբար ապահով զգանք: Չնայած, ընդհանուր առմամբ, ապահովություն չկա:

Օրինակ վախենում ենք քաղաքի ավելի հեռու վայրերը գնալ, չգիտենք` ինչ վիճակում է քաղաքի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, քանի որ այդ կողմերը ընդհանրապես չենք գնում, սովորաբար մեր արհեստանոցների  թաղերում ենք միայն մնում եւ աշխատում»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե որքա՞ն է կազմում իսլամիստներին վճարվող հայերի  հարկը, մեր զրուցակիցը չպատասխանեց, նշելով, որ ամեն մեկի համար տարբեր չափ  է սահմանված, կախված աշխատանքի եւ զբաղվածության բնույթից,  իսկ  ընդհանրապես, չափի մասին չեն բարձրաձայնում քաղաքում:

Նա նաեւ հայտնեց, որ Ռաքքայում  «Իսլամական պետությունն»  արգելել է  սիրիական թղթադրամի շրջանառությունը. առեւտուր եւ այլ գործարքներ կատարվում են թուրքական լիրայով եւ ամերիկյան դոլարով:

«Ընդհանուր առմամբ պատերազմական իրավիճակ է: Վախի մթնոլորտ է տիրում ամենուր, չգիտենք, թե վաղը, մյուս օրը ինչ կլինի»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ Ռաքքայում ժամանակին շատ հայ է ապրել, նրանք հեռացել են պատերազմի պատճառով, իսկ «Իսլամական պետությունը» բոլոր հայերի տների վրա հատուկ նշան է դրել,  այնուհետեւ մտել  եւ գրավել է այդ տները:

«Բոլոր հայերի տներն այսօր գտնվում են զինյալների տիրապետության տակ»,- նշեց մեր հայ զրուցակիցը: Հարցին, թե ինչպե՞ս են ջրի եւ էլեկտրականության հարցերը քաղաքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ռաքքայում էլեկտրականություն  եւ ջուր միշտ կա, ինչպես նաեւ Ինտերնետ, որի գիծը գալիս է  Թուրքիայից»:

Անդրադառնալով  վերջին օրերի զարգացումներին`  ռաքքահայ մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքն ուղղակի ցնցվել է ռուսական  օդուժի  ծանր հարվածներից, որոնք ուղղվել են անմիջապես զինյալների  դիրքերին,  տասնյակ զոհեր կան:

Աղբյուրը` arevelq.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ