17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ապացույցներ

Սեպտեմբերի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է ՊՆ Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ Հրապարակ օրաթերթի: Կողմերը ներկայացրել են իրենց ապացույցները: Հայցվոր կողմը դատարանին է փոխանցել խնդրո առարկա հոդվածում հրապարակված ավտովթարի գործով դատավճիռը: Հիշեցնենք, վթարի արդյունքում Հովիկ Հայրապետյանի մահը կապվում էր Ռուզաննա Խաչատրյանի անվան հետ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի՝ թերթում հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածով Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու հիմքով՝ հերքման և պատասխանի հրապարակման պահանջով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 14-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ