22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերմանացի նախարարի արտասովոր ժեստը` Սերժ Սարգսյանին /Ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է: Նախագահը գնահատելի է համարել ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացումը Գերմանիայում: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես կարևորում է Գերմանիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մասնավորապես` Նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը ապրիլի 23-ին` Բեռլինի մայր տաճարում: Սերժ Սարգսյանն առանձնակի կարևորել է նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և անձամբ կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի աջակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը:

Նկատենք, որ գերմանացի նախարարը ՀՀ նախագահի հետ հանդիպման է գնացել արատասովոր ժեստով. վերջինիս կոստյումի վրա անմոռուկ է եղել, ինչը, անխոս, վկայում է, որ գերմանացի նախարարը ևս դատապատրում է  Հայոց Ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանում` Բունդեսթագում, Հայոց Ցեղասպանության դատապարտման և ճանաչման հարցը քաղաքական օրակարգում է: Ըստ որոշ փորձագետների` շուտով գերմանացի պատգամավորները Բունդեսթագում քվեարկության կդնեն Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը:

2 0 1

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ