18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա նշեց, որ իրենք այդպես են նախատեսել, սակայն թե երբ տոնածառը վերջնական տեսքի կբերվի, Գևորգյանը չասաց` նշելով, որ այդ և նոր տարվա ծախսերի հետ կապված բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն մյուս շաբաթ կայանալիք ասուլիսում: 

Հիշեցնենք, որ այս տարի տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվեցին նոյեմբերի 27-ին: Աշխարհի շատ երկրներում ևս տոնածառերն այս ժամանակահատվածում են սկսում տեղադրվել: 

Նախորդ տարի տոնածառը տեղադրվել է մինչև դեկտեմբերի 15-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ