22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հոգեւորականներին ազատել են զինվորական ծառայությունից

2014 թվականի ձմեռային եւ 2015 թվականի ամառային զինակոչի ընթացքում Կառավարության որոշումներով զինվորական ծառայությունից ազատվել եւ տարեկետում է ստացել 106 հոգևորական։ Այս մասին  լրագրողներին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը։

Սադիկյանի խոսքով՝ Կառավարության որոշումներում հոգևորականներին չզորակոչելու որևէ հիմնավորում չի եղել։

«Ձմեռային զինակոչի համար 47 որոշում է եղել,  21-ը՝ հոգևորականների մասով,  ամառային զինակոչին՝ 98 որոշում,  85֊ը՝ հոգևորականների մասով»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այս թիվը հետաքրքրական է համարում հատկապես ընդգծելով, որ Հայ առաքելական եկեղեցին մեղադրում է այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին  զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ