18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հովնանյանի հարազատները փնտրում են

Գործարար, բարերար Վահագն Հովնանյանի հարազատները Արագածի լանջերին դեռ հարմար վայր են փնտրում, որտեղ էլ հանգրվան կգտնի նրա աճյունի փոշին։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Հովնանյանի մտերիմ ընկերը, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։

Խաչատրյանը  տեղեկացրեց նաև, որ Վահագն Հովնանյանի աճյունի փոշին Բեյրութից Հայաստան են բերել դեռևս 3-4 օր առաջ․ «Ընտանիքը դեռ չի որոշել, հարմար տեղ են փնտրում։ Նույնպես հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ արարողությունը»․ – ասաց Համլետ Խաչատրյանը։

Նշենք, որ Հովնանյանների ընտանիքը կատարում է բարերարի ցանկությունը, այն է՝  իր մահից հետո մարմնի մի մասը թաղեն Վահագնի թաղամասում, մյուս մասն այրեն և շաղ տան Արագած սարի փեշերին։ Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանն մահացել է օգոստոսի 31-ին։ Քանի որ Հայաստանում դիակիզարաններ չկան, Վահագն Հովնայանի աճյունը տարել էին Լիբանան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ