22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հետո չասեք`չեք զգուշացրել. Հայաստանի ոստիկանություն

 Ըստ  Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:

Տեսախցիկները տեղակայված են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ,  Խանջյան-Սայաթ Նովա,  Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,  Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:

Արագաչափ սարքերը տեղակայված են  Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց,  Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):

Միաժամանակ ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:

Ոստիկանությունը հորդորում է նաեւ  բոլոր վարորդներին` պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ