22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զոհրաբյանի պատասխանը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը: Վերջինս անդրադարձել էր ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև կոալիցիոն հուշագիրը Սևրի պայմանագրի հետ` Նաիրա Զոհրաբյանի արած համեմատությանը։

«Ի պատասխան Է. Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների, ցանկություն է առաջանում անել ընդամենը մեկ-երկու դիտարկում:

Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիտություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյո՞ք այդ մասին տեղյակ պահել եք թուրքական կողմին:

Ֆուտբոլի Ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով (Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ) Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրի հիմնադրույթներից:

Հ.Գ. 1. Շարմազանովի դիտարկումները ստիպեցին եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Եվ այնտեղ, իրոք, Սևրի մասին ոչինչ չկար: Ոչ մի անդրադարձ: Անգամ ակնարկ։

Հ.Գ. 2. Սևրի պայմանագիրը մեր բոլորի երազանքներում է: Բայց որպեսզի այդ երազանքը մի օր իրակություն դառնա և իրապես լինի ուժի մեջ, մենք պարտավոր ենք այսօր հզորացնել մեր փոքր Հայաստանի ու փոքր Ղարաբաղի անվտանգությունը, տնտեսական հզորությունն ու ժողովրդավարությունը: Անել հնարավորը, որ մարդիկ չլքեն Հայաստանն ու Ղարաբաղը, ապրեն այստեղ վստահ ու արժանապատիվ: Ցավոք, այսօր միանգամայն հակառակն է:

Հ.Գ. 3. Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ