25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավստրալիայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը ուղղված էր Ադրբեջանին. Արման Մելիքյան

‘Ավստրալիայի նահանգի կողմից Արցախի անկախության  ճանաչումը պետք է դիտարկել հետևյալ կերպ՝ այդ  նահանգում է գտնվում Սիդնեյ քաղաքը, հայկական համայնքը բավականին մեծ է, տարիներ ի վեր այնտեղ գործում է Արցախի ներկայացուցիչը, որի մասին շատերը չգիտեն’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂ  նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Վերջինս վստահ է, որ այդ ճանաչումն ինչ-որ  չափով ուղղված էր նաև Ադրբեջանին: Իսկ ԼՂՀ-ը և Արցախն ավելի շատ են կապված, քան Հայաստանն ու Ավստրալիան:

‘Դա իհարկե կես կատակ եմ ասում, բայց շատերդ գիտեք, որ Ստեփանակերտում ժամանակակից ծառայություններ մատուցող ‘Նաիրի’ հյուրանոցը պատկանում է ավստրալահայ ընտանիքի, ովքեր նախկին մանկապարտեզի շենքը վերածեցին հյուրանոցի: Իսկ քաղաքական կապի մասով ԼՂՀ ներկայացուցչի աշխատանքը Ավստալիայում: Գուցե դրանք թույլ կապեր են, բայց դրանք կան’,-պարզաբանեց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Մելիքյանի, նա վաղուց արդեն պետք է սկսեր ԼՂՀ ճանաչման գործընթացը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ