Դեռ Կոմայգուն չի հասել
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է , որ Կոմայգու խնդրին դեռ չի հասել: Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե երբ է լուծվելու Կոմայգու խնդիրը, որը, ինչպես հայտնի է, երեկոյան ժամերին դառնում է տրանսվիստիտների հավաքատեղի:
“Անկեղծ ասած՝ դեռ Կոմայգուն չեմ հասել, բայց ուշադրություն կդարձնեմ և դրանով կհետաքրքվեմ”,-նկատել է ոստիկանապետն ու հավելել.”Իսկ ձեզ ո՞վ ա խանգարում, իմ սիրելի լրագրողներ, դուք ասում եք, որ էնտեղ ինչ-որ մարդիկ կան, լրատվամիջոցներ եք խոսեք, ես ձեր կողքին եմ”:
Դիտարկմանը, թե ներքին ինֆորմացիա կա, որ խնդիրը ոստիկանապետի ուշադրության տակ է, Վլադիմիր Գասպարյանն ասել է. “Ներքին ինֆորմացիա կա նրա մասին, որ ես բոլոր ուղղություններով հրահանգավորել եմ ակտիվացնել գործունեությունը ե ամեն շաբաթ հաշվետվություն եմ պահանջում աշխատողներից: