05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հունվարի 13-ը Քրիստոսի անվանակոչության օրն է

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվելու է Սուրբ Պատարագ:

Այդ մասին  Henaran.am-ին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսը, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց եւ անվանակոչվեց: “Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում”(Ղուկ. 2:21):

Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:

Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է Ղուկաս  Ավետարանիչը. “Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես” (Ղուկ. 1:31):

Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը:

Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ եւ համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ