07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերը խոսեցին իրենց տնտեսական ծրագրերից

Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման բոլոր ուղղությունները ներկայացված են ՀՀ կառավարության գործունեության եւ ՀՀԿ ծրագրային դրույթներում ներկայացված են: Այսօր քաղաքական ուժերի տնտեսական օրակարգերին նվիրված քննարկմանն ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: ՀՀԿ-ական պատգամավորը շեշետել է, որ իրենք կարեւորում են կայուն տնտեսական  զարգացման, բարենպաստ գործարար միջավայրի, հակամենաշնորհային գործողությունների իրականացումն ու շուկայական տնտեսության  զարգացումը:

“Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Տաթեւիկ Ավետիսյանն ասաց, որ տնտեսական աճի եւ ձեռնարկատիրության զարգացման համար  հարկավոր հարկային արտոնություններ սահմանել եւ խթանել նորաստեղծ ձեռնարկություններին: “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունից խոսելիս վրիպես եւ հայտարարեց, որ  այն ընդամենը 4 % է կազմում: Քննարկմանը ներկա մյուս ուժերի ներկայացուցիչները, մասնավորապես ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը քմծիծաղով նկատեց դա:

ՀՅԴ-ի տնտեսական ծրագրերը ներկայացնելով,  Արծվիկ Մինասյանը  նշել է, որ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղվածությունը պետք է միտված լինի զբաղվածության ապահովմանն ու եկամտի ստեղծմանը,ինչպես նաեւ հանրությանը հանրային բարիքի ստեղծման գործում ներգրավելուն: ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ չի ուզում անդրադառնալ ներկա “ձախողված” կառավարության գործունեությանը:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ շեշտել է, որ Հայաստանը չունի տնտեսության զարգացման ներքին տրամաբանություն: Նրա խոսքով, այսօր Հայաստանի տնտեսության համար ամենագլխավոր խնդիրը շուկայական տնտեսություն հասկացության վերականգնումն է: ՀԱԿ անդամնը նկատեց, որ տնտեսական խնդիրները կարող են ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման համար հիմք հանդիսանալ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ