22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է ջազմեն Ակսել Բակունցը

65 տարեկան հասակումիր մահկանացուն կնքեց  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ, Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի հիմնադիր Ակսել Վահանի Բակունցը:

Ակսել Բակունցը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 22-ին Երեւանում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` կոնտրաբասի դասարանում:

Տարբեր ժամանակներում ղեկավարել է “Կռունկ”, “Սերպանտին”, “Արմինա” էստրադային երաժշտական համույթները:

Հանդիսացել է “Հայհամերգի”  գեղարվեստական ղեկավար:

Հիմնել եւ ղեկավարել է “Հայհամերգ”-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի: 2006 թ.  արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2010 թ.  պարգեւատրվել է  ՀՀ մշակույթի նախարարության “Ոսկե մեդալով”: Բազմիցս հայ էստրադային արվեստը ներկայացրել է արտերկրում:

Ակսել Բակունցը Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից էր: Որպես էստրադային արվեստի գործիչ ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային միությունում եւ արտերկրում: Նա մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում, որի ամենամեծ վկայությունը հանրապետության ջազային արվեստի կադրերի դարբնոց դարձած Երեւանի էստրադային եւ ջազային  արվեստի քոլեջի գործունեությունն է:

Իր 30-ամյա մանկավարժական գործունեության ընթացքում նա կրթել է  բազմաթիվ բարձրակարգ երաժիշտների, որոնք այսօր իրենց գիտելիքներն  ու փորձն են  փոխանցում նոր սերնդին:

Վաստակաշատ երաժիշտ-մանկավարժի հիշատակը վառ կմնա հայ արվեստասեր հասարակության հիշողության մեջ:

Ակսել Բակունցի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:

Անվանի երաժիշտ-մանկավարժի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում` հունվարի 14-ին ժ. 18.00, հրաժեշտի արարողությունը` հունվարի 15-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` ժ. 12.00-14.00:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ