Արտգործնախարարը շանսոնյեի ասածին ավելացնելու բան չունի
“Շահարկումներ էին եւ քաշքշուկներ, թե ինչ էր ասել Շառլ Ազնավուրը: Շառլ Ազնավուրը, ինչպես ինքն է ասել, այդպիսի բան չի ասել”,-այսօր տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի` հայտնի հայտարարությանը մասին հարցին, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ հավելել. “ Այն կոնտեքստը եւ այն ձեւակերպումները, որոնք ինքն էր ասել, այդպիսի բնույթ չէին կրում”:
Արտգործնախարարը նշել է, որ Շառլ Ազնավուրի հայտարարությանը, որում նա հերքեց տարածված տեղեկատվությունը, ավելացնելու որեւէ բան չկա:
Հիշեցնենք, որ lifewhowbiz.ru կայքի տարածած տեղեկատվության համաձայն, Շառլ Ազնավուրն ասել էր, որ Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, որի պատասխանատուն կառավարությունն է: Այնուհետ աշխարհահռչակ հայ շանսոնյեն հայտարարել էր, որ ինքը երբեք նման բան չի ասել եւ կարծում է, որ դա թարգմանության սխալ է: