22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարվա քաղաքական գործիչը, վերելքն ու անկումը. “Հանուն ապագայի”

“Հանուն ապագայի” քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լեւոն Երզնկյանն իր բլոգում ներկայացրել է նախաձեռնության վարչությունում եւ տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքները, որոնք ամփոփել են 2011թ-ը:

Ըստ այդմ, ներկայացվել է անցած տարվա ամենաազդեցիկ հայերի ցուցակը, որոնք տարվա ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքն են թողել: Այդ անվանակարգում տեղ են գտել նաեւ ազդեցիկ կազմակերպություններ եւս:

“Տարվա քաղաքական գործիչ” է ճանաչվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Տարվա վերելքը Էդուարդ Շարմազանովն է, տարվա անկումը “Ժողովրդական կուսակցության” նախագահ Տիգրան Կարապետյանը:

Տարվա ամենաակտիվ պատգամավորներն են ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Դավիթ Հարությունյանը, Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ-ից` Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը,”Ժառանգությունից” Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, նաեւ` Վիկտոր Դալլաքյանը, Կարեն Վարդանյանը եւ այլոք:

Տարվա ընթացքում ամենաակտիվ գործունեությունն են ծավալել ՀՀ Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը, իսկ որպես ամենաակտիվ հասարակական կազմակերպություն ընտրվել է “Հայոց արծիվներ”-ը, ամենաակտիվ քաղնախաձեռնությունը` “Չենք լռելու”-ն:

“Հանուն ապագան”  տարվա տեղեկատվական կայք է ճանաչել Panorama.am-ին,  թերթերից`”Առավոտ”-ին,  ռադիոկայաններից  “Ազատությանը”:
Բացի այս, ներկայացված են նաեւ այլ դեմքեր եւս:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ