23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրելուց հետո գիտեք ինչ են անում, իսկ որ բռնի են սիրում… Ռուբեն Հախվերդյանն ու Սերգեյ Դանիելյանը` քաղաքականությունից են խոսել/վիդեո/

“Հայաստանը ոնց որ ռուսների պալիգոնը լինի: Իրենք իրենց զենքերը տնկել են էդտեղ, եւ մեզ շատ սիրում են, իսկ սիրելուց հետո գիտեք ինչ է լինում, ինչ են անում մեր ոխերիմ բարեկամները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը`դերասան Սերգեյ Դանիելյանն էլ նկատել է. “Բայց որ բռնի են սիրում, հետո ուրոդներ են ծնվում”: Բանախոսները Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում  նոր բան կամ փոփոխություն չեն տեսնում:

Սերգեյ Դանիելյանն, օրինակ, արվեստագետներին խորհուրդ է տալիս չներքաշվել նախընտրական քարոզչության մեջ եւ բոյկոտել այն: ”Սկսվելու են ընտրությունները եւ սկսելու են արվեստագետներին որսալ, օգտագործել”,-ասաց դերասանն ու հորդորեց արվեստագետներին “երգել, պարելուց առաջ հասկանան, թե ինչ են անում”: Սերգեյ Դանիելյանի խոսքով, “լոզունգների տակ հանդես գալը զուգարանի թղթի նման մի բան է, օգտագործեցիր, վերջացավ”:

Ի տարբերություն դերասանի, Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի կողքին է եղել, բայց նշեց, որ դրա համար իրեն “ոչ մի բան չեն տվել”: “Ես Վահանի /ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի/ կողքին էի, քանի որ, նա իր  ինտելեկտով ավելի բարձր է, քան այն երեքը միասին վերցրած  /նկատի ունի ՀՀ երեք նախագահներին-խմբ./: Հախվերդյանն ասաց, որ այսօր էլ, գաղափարակից է դաշնակներին, բայց իրեն դուր չի եկել, որ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ մտավ:

Ռուբեն Հախվերդյանն նշեց, որ եթե երբեւէ կյանքում կուսակցական դառնա, ապա դա կլինի կանաչների կուսակցությունը: Արվեստագետը կարծում է, որ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի, եթեմի խելոք մարդ գա եւ սկսի կառավարել: Ռուբեն Հախվերդյանը կոչ է անում չընտրել ՀՀ 3 նախագահներից եւ ոչ մեկին, թեեւ նշում է, որ նրանց երեքին էլ շատ սիրում ու հարգում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ