Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպությունների սուբյեկտիվ ստուգումները պատմության գիրկն են անցել. ՊԵԿ
“Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպություններին սուբյեկտիվ կարգով ընտրելն ու ստուգում իրականացնելը պատմության գիրկն է անցել: Ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հրապարակվել է: Դեկտեմբերի 1-ի դրույամբ ստուգումներ կիրականացվեն բացառապես 3800 կազմակերպություններում”,-այսօր լրագորղենրի հետ հանդիպմանը հավաստիացրել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
ՊԵԿ փոխնախագահը , միեւնույն ժամանակ նշել է, որ եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, որեւէ կազմակերպության շրջանառության եւ եկամուտների մասին, եւ ՊԵԿ-ը ՀՀ վարչապետին հիմնավորի, որ տվյալ կազմկերպությունը թաքցնում է շրջանառությունը, ապա միայն վարչապետի որոշման հիման վրա հնարավոր կլինի ստուգում իրականացնել այն կազմակերպությունների մոտ, որոնք ցանկում չեն ընդգրկվել:
Ցանկն ընտրվել է կառավարության սահմանած չափանիշների հիման վրա: Կազմակերպություններին ընտրել է համակարգիչը, ըստ ռիսկերի ցուցանիշների: ՊԵԿ փոխնախագահը հարկ վճարողներին հորդորում է կատարել հարկային պարտավորությունները եւ չհայտնվել ռիսկային կազմակերպությունների ցանկում:
ՊԵԿ փոխնախագահը նաեւ նշեց, որ այդ ցանկում չընդգրկված կազմակերպությունները մաքսային ու հարկային մարմինների հսկողության լրացուցիչ գործիքներից զերծ են մնում: