23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դուրյանի գանգի մասին հարցը ցնցել է Հասմիկ Պողոսյանին

“Այսօր, երբ ես գալիս էի կառավարության նիստին, ինձ շատ զարմանալի մի հարց տվեցին, որը ինձ ցնցեց: Պետրոս Դուրյանի  համար տեղ չի գտնվել Պանթեոնում եւ այդ իսկ պատճառով մենք որոշել ենք գանգը ամփոփել պատի մեջ: Շինծու, արհեստական, անհասկանալի բզզոցներ են: Ընդհանրապես այդպիսի խնդիր չկա”,-այսօր լրագորղենրի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` անդրադառնալով  Պետրոս Դուրյանի գանգի զմռսման խնդրին, որը աղմուկ է հանել:

Հիշեցնենք, որ Դուրյանի գանգը 40 տարի շարունակ պահվում էր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:  Հասմիկ Պողոսյանի խոսքով,  Գրողների միությունը քննարկել է այդ հարցը, երզակացությունը տվել մշակույթի նախարարությանը, որն էլ մտավորականների հետ միասին այն քննարկել է:

“Հաշվի առնելով, որ Պետրոս Դուրյանն ունի իր շիրիմը եւ չի բացառվում , որ մենք  մշակույթի այլ գործիչների որոշ մասունքներ եւս  պետք է ամփոփենք, որոշվեց, որ գանգը ամփոփվելու է Պանթեոնի տարածքում ` պատի մեջ` համապատասխան ցուցանակով”: Հասմիկ Պողոսյանը շեշտեց, որ Պանթեոնում տարածք չգտնելու հետ կապված խնդիր գոյություն չունի:

“Եթե մասունքի մասին ենք խոսում, մենք այդպես ենք լուծում տալու այդ կարգի խնդիրներին”,-շարունակեց Հասմիկ Պողոսյանը ու հավելեց, որ վերաթաղումներ կատարելու ճանապարհով չպետք է գնալ, քանի որ  աշխարհի տարբեր երկրներում հայ ժողովուրդն ունի նման արժեքներ, որոնք  չպետք է տեղաշարժել. “Այդպիսով մենք զրկում ենք այդ երկիրը այն հայկական մշակութային արմատներից, որոնք կան: Մենք շատ երկար ենք այս խնդիրը քննարկել եւ եկել ենք ամենատրամաբանական լուծման”,-հավելել է մշակույթի նախարարը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ