Հայաստանն ատոմային էներգետիկայի բնագավառում կաջակցի Հորդանանին
Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանը խորհրդատվություն կտա Հորդանանին: Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով ՀՀ եւ Հորդանանի թագավորության միջեւ համաձայնագիր կնքելու մասին որոշումն այսօր կառավարությունը հաստատեց:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ոլորտում Հայաստանը մեծ փորձ ունի եւ մասնագետների պատրաստման եւ փորձի փոխանակման առումով կաջակցի Հորդանանին:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաեւ գազի գնի հնարավոր փոփոխության մասին: Արմեն Մովսիսյանն ասաց, որ առայժմ, որեւէ տեղեկություն այդ մասին չկա: