23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ոստիկանապետը “տակ է մնացել”. Չորրորդ ինքնիշխանություն

“Երեկ դատարանը բավարարել է խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 48-ամյա Աշոտ Ավետիսյանի՝ “Բանգլադեշցի Համոյի”  կալանավորման միջնորդությունը,-այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը: Համոյին է պատկանում Բանգլադեշ թաղամասում գտնվող “Նեպտուն” մարզահամալիրը.

վերջինիս անունը նաեւ կապվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ”,-գրում է թերթը, հավելելով, որ Աշոտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանության ծանր մասը:

Թերթի տեղեկություններով՝ “Բանգլադեշցի Համոյի” հետ տեւական ժամանակ է բավականին լարված հարաբերությունների մեջ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

“Համառորեն խոսակցություններ են տարածվում, համաձայն որոնց՝ Վլադիմիր Գասպարյանը այս ձերբակալությամբ պարզապես վրեժխնդիր է լինում “Բանգլադեշցի Համոյից”՝ նրանից հին հարցերի առիթով ցուցադրելով, որ վերջին խոսքն իրենն է: Կյանքն արագ է փոխվում. Գասպարյանն այն ժամանակ “տակ է մնացել”, հիմա կոմպլեքսներն է հաղթահարում: Ի դեպ՝ որեւէ մեկը չգիտի, թե որտեղ է վաղը հայտնվելու Վլադիմիր Գասպարյանը”,-նկատում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ