23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ազգային կինոկենտրոնի առաջնեկը մարտին է ծնվելու, անունն արդեն կա

Երեւանում` 2012թ. մարտի 18-ին, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Ազգային կինոյի մրցանակաբաշխություն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյանի խոսքով,  մրցանակաբաշխության նպատակն է  արժանին մատուցել  նրանց, ում ուժերով ստեղծվում են կինոնկարները:

“Առաջին երեխան է, որ պիտի ծնվի, դրա համար էլ հուզված եմ”,- հավելեց Ազգային կինոկենտրոնի նախագահը: Ազգային կինոյի “Հայակ” մրցանակի համար պայքար կծավալվի 12 անվանակարգերում: “Լավագույնի տիտղոսին հավակնում են  միայն Հայաստանում արտադրված 92 ֆիլմ, իսկ հաջորդ տարի արդեն մրցանակաբաշխության սահմանները կընդլայնվեն եւ կներգրավվեն սփյուռքում նկարահանված հայկական ֆիմերը”,- նշեց Գեւորգ Գեւորգյանը:

Այսօր լրագրողներին ներկայացվեց նաեւ մրցանակաբաշխության լավագույներին շնորհվող պատվավոր արձանիկը:  Ցուցամատերի եւ բթամատերի միացությունը պատկերող 42սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատված եւ ոսկեջրված:

Հայերենում այս պատկերը կոչվում է հայակ, այդ պատճառով էլ մրցանակը ստացավ “ՀԱՅԱԿ” անվանումը: “Իրենց ակտիվում մի գեղեցիկ բառ թող ունենա մեր ժողովուրդը”,- հավելեց Գ.Գեւորգյանը:

“Չեմ կարող ասել մենք ամենալավն ենք,  բայց շատ եմ ցանկանում”,- նշեց ժյուրիի անդամ, մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը, անդրադառնալով հայ կինոյի որակին:

Լավագույներին որոշելու են 11 կինոյի եւ մշակույթի գործիչներ:

“Հնարավոր չէ ժյուրին օբյեկտիվ գնահատի ու որոշի լավագույնին, սակայն կաշխատենք այդ ուղղությամբ, բայց լավագույնին կորոշի ժամանակը”,- նշեց մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, կինոգետ Սուրեն Հասմիկյանը:

“Ֆիմերի քանակ կա, մրցանակներ կան, բայց մենք չգիտենք դրանց մասին, դուք չգիտեք դրանց մասին, դա է վատը”,- եզրափակեց Հասմիկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ