23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գյումրեցի կնոջը սպանել են, հետո` այրել

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, երեկ Գյումրու նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի շենքի նկուղում հայտնաբերվել է 1991թ-ին ծնված Մարի Դավթյանի այրված դիակը:

Այսօր պարզվել է, որ դիակը շենքի նկուղում հայտնվել է նրան սպանելուց եւ այրելուց հետո: Արդեն կա մեկ ձերբակալված, որի անունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում:

Գտնվել է նաեւ կնոջ տնակը, ուր նա վերջին երկու ամսում բնակվել է մեկ տարեկան երեխայի եւ 13-ամյա քրքջ հետ:  Տնակը կիսաայրված վիճակում է:

Հարեւանների պատմելով` տնակն հրդեհվել է մոտ  մեկ շաբաթ առաջ: Մարին հետո  հարեւաններին ասել է, որ ինքը այդ օրը գտնվելիս է եղել Նորավան թաղամասում՝բարեկամներից մեկի տանը: Ընդհանուր առմամբ,  Մարիի մասին նրանք շատ բան չեն իմացել: Նա ոչ մեկի հետ չէր շփվում:

Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի խոսքով՝Մարին ամուսնացած է եղել Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Ամուսնալուծվելուց հետո նա բնակվել է մոր հետ: Վերջինիս մահից հետո տեղափոխվել էր այդ տնակը:  Առայժմ իրավապահները չեն կարող ասել, թե տնակի եւ դիակի այրումը իրար հետ կապ ունեն թե չէ, բայց տնակը վառվելուց հետո Մարին բնակվել է ոմն Օնիկի բնակարանում, որը Մարիի նախկին ամուսնու բարեկամներից է եղել: Վերջինս խղճացել էր մեկ տարեկան երեխային եւ ապաստան տվել նրանց: Երեխային ոստիկանները արդեն հանձնել են մանկատուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ