23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանի հանձնարարականն ու ՀՀԿ-ի վերաբերմունքը

Արդեն իսկ ակնհայտ է, որ սպասվող խորհրդարանական համապետական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է կոալիցիոն գործընկերներ իշխող ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ԲՀԿ-ն հայտարարել է, որ մեծամասնական ընտրակարգով իր թեկնածուներին կառաջադրի բոլոր 41 ընտրատարածքներում, իսկ ՀՀԿ-ն հայտարարել եւ հայտարարում է, որ ընտրությունների ֆավորիտն ինքն է եւ բացարձակ մեծմասնությամբ մտնելու է խորհրդարան:

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, որ կուսակցության ղեկավարի հանձնարարականն է եղել ԲՀԿ պատասխանատուներին` բոլոր 41 ընտրատարածքներում ներկայացնել 2-3 կուսակցական թեկնածուներ, որոնց հարցը  կքննարկվի:

“Եթե մենք ունենանք այնպիսի թեկնածուներ, որոնք  կվայելեն ժողովրդի վստահությունն ու հարգանքը, բնականաբար, նրանք կառաջադրվեն”: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ սպասվող մրցապայքարին, Խաչիկ Գալստյանն ասաց.”Մենք դրան պայքար ձեւակերպումը չենք տալիս: Դա առողջ քաղաքական մրցակցության ցուցադրություն է”:

Նույն հարցի շուրջ Henaran.am-ին ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ընտրություններից առաջ, բնականաբար, ընտրապայքար է սպասվում եւ չպետք է  կենտրոնանալ հենց ԲՀԿ-ի վրա:

 “ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, արդար, թափանցիկ մրցապայքարում իրականացնել արդար ընտրություններ, եւ  ժողովուրդը ում կընտրի, այդպիսի խորհրդարան էլ կձեւավորվի:

Մեկ անգամ կատակով ասել եմ,  հիմա էլ կարող եմ կրկնել` աշխարհում բոլոր ֆուտբոլային թիմերը պայքարում են “Բարսելոնա”-ի դեմ, սակայն, գրեթե միշտ պարտվածի կարգավիճակում են  գտնվում”,-շարունակեց Էդուարդ Շարմազանովը ու հավելեց.

”Անկախ նրանից, ով 41-ում կդնի, ով 31-ում, ավելի քան համոզված եմ` ՀՀԿ-ն եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգով ունենալու է մեծամասնություն, որովհետեւ ժողովուրդը մեզ է վստահում, իսկ Հայաստանի քաղաքական պատմությունը շատ է տեսել խոսքի եւ գործի տարբերության դրսեւորումներ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ