22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության օրինագիծը. համոզված է թուրքագետը

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ այսօր երեկոյան Ֆրանսիայի սենատը կընդունի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի նախագիծը:

“Ամենայն հավանականությամբ,  ասենք եթե բառային կամ տառային ինչ-որ սխալ չլինի, Սենատը կընդունի: Օրինագծի յուրաքանչյուր փոփոխություն խնդիրը կարող է բերել ելման կետ: Սակայն շատ դժվար է օրինագիծը դուրս բերել Սենատի մեծ օրակարգից”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետը:

Հ. Չաքրյանի համոզմամբ, դա երեւում է  նաեւ Թուրքիայի կողմից բարձրացված աղմուկից: Սենատի կողմից օրինագծի ընդունումը կնպաստի, որ  Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրները  սկսեն ճանաչել:

Չի բացառվում, որ Սենատի որոշումը նպաստի այդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ միասնական դիրքորոշման ձեւավորմանը:

Չնայած անցած շաբաթ Սենատի սահմանադրական հարցերով հանձնաժողովը դեմ քվեարկեց օրինագծին՝ հայտարարելով, թե այն վտանգի տակ է դնում խոսքի ազատության իրավունքը երկրում, սակայն Հակոբ Չաքրյանը համոզված է, որ հանձնաժողովի տեսակետը չի կարող ազդել Սենատի որոշման վրա:

Սենատում օրինագիծն ընդունվելու դեպքում հայ-թուրքական հարաբերությունները չեն տուժի: Նրա կարծիքով , այդ հարաբերությունները որպես այդպիսին գոյություն չունեն:

Օրինագծի ընդունումն ազդեցություն չի ունենա նաեւ թուրք-ֆրանսիական  տնտեսական հարաբերությունների վրա: “Թուրքերն արդեն մեկ անգամ փորձ արեցին ֆրանսիական ապրանքներ բոյկոտել, սակայն դրա հնարավորություն իրենք չունեն:

Դա ընդամենը կհանգեցնի գործազուրկների թվի աճին”,- համոզված է թուրքագետը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Չաքրյանը չմեկնաբանեց այն  տեսակետը, թե իբր Ֆրանսիան քաղաքական մեծ շահեր ունի այս հարցում: “Հնարավոր է` դա արվում է Թուրքիան ԵՄ-ից հեռու պահելու, Կովկասում Հայաստանի միջոցով ավելի ակտիվ դեր ստանձնելու համար”,-ասաց Հ. Չաքրյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ