07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նա գնաց մենակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, որը ամանորյա տոներից հետո գտնվում է արձակուրդում, այլեւս չի վերադառնալու իր նախկին աշխատանքին:

Ավելին, երեկ արդեն նրա աշխատասենյակի պատից անհետացել է համապատասխան ցուցանակը: Ղարիբջանյանը ”Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հիմա արձակուրդում է, բայց չի վերադառնալու:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հետեւողականորեն փորձում է ազատվել նախորդի կադրերից, եւ Ղարիբջանյանի հրաժարականը դրա հետեւանքն է:

Այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Գագիկ Մխեյանը: Սակայն նա երկար չի մնա այդ պաշտոնում: Ըստ լուրերի` իշխանական վերնախավում արդեն իսկ որոշված է` վարչապետ Տիգրան Սարգսյանն այնտեղ իր թեկնածուին է գործուղելու. խոսքը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանի մասին է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ