03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գորիսում բուք է, կառավարությունն էլ փող չունի

Անցած գիշերվանից Սյունիքի մարզում սկսած ձնաբուքը շարունակվում է մինչեւ այս պահը: Չնայած քամու ուժգնությունը թուլացել է, սակայն բուքը չի դադարել: Հատկապես դժվարանցանելի  է Հարժիս գյուղից Գորիս ընկած հատվածը: Ձնաբերուկները ճամփեզրից լցվում են երթեւեկելի մաս:

Նշենք, որ նախկինում այստեղ պատնեշներ են եղել եւ ձնաբերուկները չէին լցվում մայրուղի: Սակայն տարիների ընթացքում դրանք քանդվեցին, եւ չնայած Սյունիքի մարզպետարանը կառավարություն բազմիցս նախագիծ է ներկայացրել պատնեշների համար գումար տրամադրելու մասին, սակայն կառավարությունը մերժել է ֆինանսավորումը: Առայժմ փող չկա:

Նկատենք, որՄեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Հարժիս-Գորիս հատվածը մաքրվում է, սահմանված է շուրջօրյա հերթապահություն եւ ճանապարհին կուտակումներ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ