24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ի Տիգրանը կամ Անժելայի ‘տղամարդը’

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ` հունվարի 24-ին,  միևնույն ժամին  հասարակական հնչեղություն ունեցող 3 դատական նիստ էր նշանակված:

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” Կարեն Արայանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի լսումը:

Բնականաբար, իրավական թեմաներով լուսաբանող լրագրողները չէին հասցնի լուսաբանել երեքը միաժամանակ, ուստի երկմտում էին որն ավելի հետաքրքիր կլինի:

Հայցվոր Արթուր Սաքունցը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ  նրա ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը ներգրավված էր այլ դատական նիստում: Լրագրողների մի մասը Տիգրան Առաքելյանին “փոխարինեց” Անժելա Սարգսյանով:

Չնայած այս դատական նիստը դռնփակ էր, բայց բոլորը սպասում էին Անժելայի հայտնվելուն: Տիգրան Առաքելյանի նիստին ներկա լրագրողները ելումուտ էին անում: Նման իրավիճակներից խուսափելու համար, Henaran.am-ի տեղեկություններով, երեկ դատավորները  որոշել են ներքին փոխհամաձայնության գալ եւ նման հնչեղության դատերը նույն ժամին չնշանակել:

Ի դեպ, ասում են, որ երեկ, մինչ Տիգրան Առաքելյանի դատաքննությունը շարունակելը, դատավոր Գագիկ Պողոսյանը լրագրողներին առաջարկել է ընտրություն կատարել  կամ Անժելան կամ  Տիգրանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ