23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսուհետ ավելի պարզ կլինի` երբ դիմել և երբ չդիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Այսօր գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր ինտերտնետային կայքէջը`www.pashtpan.am:

Նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձևը և կարգը հստակ ներկայացված է կայքում:

Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշպանի` օրենքով սահմանված լիազորություններին,  հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ և մատչելի ներկայացված են երբ դիմել և երբ չդիմել Պաշտպանին:

Կայքի նորույթներից է նաև ‘Հենց այս պահին’ էջը, որտեղ ներկայացված է Պաշտպանի վարույթում եղած դիմումների շաբաթական վիճակագրությունը, պետական մարմինների կողմից թույլ տրված իրավախախտումները, ինչպես նաև նման իրավախախտումների կանխման և վերացման ամենավերջին դեպքերը:  

Ի դեպ, ֆեյսբուքում միաժամանակ բացվել է ‘Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ’ (http://www.facebook.com/ombudsmanarmenia) անունով էջ, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերը կարող են իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին և իր աշխատակազմին, ինչպես նաև ներկայացնել տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրավախախտումները:

Henaran.am-ին փոխանցում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ