23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՞Մանթո՞, ՞աբիժնիկ՞… փողոցային բառապաշար Շեւչենկոյի անվան դպրոցից

Երևանի Տ.Շեւչենկոյի անվ. թիվ 42 ավագ դպրոցի  վերաբերյալ  հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. ‘  Հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք որ 42 ավագ դպրոցում ներքին խժդժություններ են տեղի ունենում: Փոխտնօրեններ Աիդա Շահվերդյանը և Լիանա Ավագյանը դավադրություն են կազմակերպում նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանի դեմ :Այդ դավադրության դեմ են դուրս եկել ուսուցիչներ Անահիտ Մկրտչյանը և Էմմա Իսպիրյանը:

Տնօրենը տեղեկացել է այդ մասին , բայց չի կարողացել նրանց սաստել ու կարգի հրավիրել , քանի որ նրանք հերքել են ամեն ինչ եւ մեղքը բարդել են Անահիտ Մկրտչյանի և Էմմա Իսպիրյանի վրա:Անահիտ Մկրտչյանը դպրոցում աշխատում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ , իսկ Էմմա Իսպիրյանը դպրոցում աշխատում է հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ:

Երկուսն էլ շատ խելացի ու բանիմաց մասնագետներ են եւ միշտ եղել են ճիշտ ու ազնիվ գործերի կողմնակից:Նրանք ամոթանք են տվել 2 փոխտնօրեններին իրենց դեմ սուտ լուրեր տարածելու եւ տնօրենին զրպարտելու համար:Փաստորեն պարզ է դառնում որ այսքան ժամանակ ԶԼՄ-ներին ու այլ աղբյուրներին ինֆորմացիա են տվել դպրոցի մասին այդ 2 փոխտնօրենները:

Հոկտեմբերից մինչև Հունվար նրանք դպրոցում իրավիճակը ապակայունացրել են ու ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ աշխատելը անհնար դառնա:Այս վերջին աղմկոտ նամակների հեղինակներն  են:

՞Նրանց ընդհանուր հաշվով սատարում է 2-4 ուսուցիչ, որոնք նույնպես  ‘աբիժնիկ’  ու ‘մանթո’  են մնացել նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանից: Նաև ինչքանով որ դուք եք տեղյակ Մաթեմատիկա առարկայի շտեմարանների հարցով 2 փոխտնօրենները ‘սարքել’  էին Էմմա Իսպիրյանի ‘գլխին’,  իբրև թե Էմմա Իսպիրյանը ԳԹԿ-ից շտեմարաններ է գնել տպարանային գնով և թանկ գներով վաճառում է դպրոցում նոր տարվա գումար հավաքելու համար:Սա նույնպես նրանց ձեռքի գործն է և կարող ենք ասել որ կատարյալ ստոր ու ապաշնորհ արարք է:Չի կարելի մեծ տարիքով կնոջ գլխին ‘սարքել’  նման մի սուտ պատմություն:

Տնօրեն Էլեոնորա Թումանյանը ուղղակի ցանկացել էր լավություն անել աշակերտներին և ԳԹԿ-ից պատվիրել էր մի քանի տասնյակ շտեմարաններ տպարանային գնով և բերել էր դպրոց վաճառելով նույն գնով և առանց որևէ հետին մտքի:Էմմա Իսպիրյանն էլ տեղյակ էր այդ ամենից, և ոչ մի մեղք ոչ տնօրենը և ոչ էլ նա չունեին:

Անահիտ Մկրտչյանի գլխին էլ ‘սարքել’ էին թե իբր նա ցանկանում է դառնալ փոխտնօրեն և որոշել ու ներկայացրել է նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանին որոշ ուսուցիչների այդ թվում նաև իրենց անունները: Բայց սա էլ կատարյալ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:Այդ ամենից հետո էլի այդ մարդիկ չեն հանգստացել և մեկ այլ չարագործություն են արել կապված դասերի հունվարի 9-ից վերսկսման հետ: Մնացածը դուք երևի թե գիտեք:

Մեր ցանկությունն է որպեսզի դուք աչալուրջ լինեք և չհավատաք նման մարդկանց նամակներին ու զանգերին ինչպես նաև չհրապարակեք նրանց ասածներն ու արածները:

Եթե ցանկանում եք կարող եք զանգահարել դպրոց կամ այցելել և պարզել այս նամակում գրված ցանկացած տառ և բառ:Կհամոզվեք որ այստեղ բոլորովին ճիշտ բաներ են գրված:Նախապես շնորհակալություն: Սպասում ենք Ձեր արձագանքին’:

Ա.Մարգարյան
Ա.Բադալյան
Ս.Ալավերդյան
Կ.Թովմասյան
Գ.Ասրյան
Ն.Պողոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ