23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց արծիվներն ընդդեմ աղանդների /վիդեո/

Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները  անցած շաբաթ եւ կիրակի օրերին   Գեղարքունիքի Մարտունու եւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջաններում էին: Այստեղ  պաշտոնապես   բացվեցին կազմակերպության   11 մասնաճյուղ-գրասենյակներ: Դրանցով մասնաճյուղ-գրասենյակների թիվը հասավ 188-ի:

Գյուղական համայնքներում արծիվներին դիմավորում էին աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց Արծիվներ”  հայրենասիրական ՀԿ  առաջնորդ Խաչիկ Ասրյանը ինչպես միշտ, կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:

Խաչիկ Ասրյանն անդրադարձավ նաեւ  հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երեւույթներին, մասնավորապես  աղանդներին` դատապարտելով եւ հորդորելով  գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երեւույթների դեմ:

Կազմակերպության նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաեւ մարզագույք: Միաժամանակ,  արծիվները եղան Մարտունու  Սուրբ Վանեվան Գրիգոր Լուսավորիչ վանքում:

Հիշեցնենք, որ “Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ” կարգախոսով , իր հիմնադրման օրվանից` հունվարի 27-ից մինչեւ օրս  իրականացրել է 363-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել մասնաճյուղ-գրասենյակներ` Հայաստանի 22 քաղաքային եւ 166 գյուղական համայնքներում:

Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:
http://youtu.be/Qu-xVV4c9PM

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ