23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամառային եւ ձմեռային ժամային ռեժիմները կվերանան

Կառավարության այսօրվա նիստին ընդունված  որոշմամբ փոփոխություն կարվի “Ժամային գոտիների հաստատման կարգի մասին” ՀՀ օրենքում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում կվերանան ամառային եւ ձմեռային ժամային ռեժիմները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT+3 ժամային գոտում:  Ժամային գոտու գործող կարգով մենք չենք գտնվում մեր աշխարհագրական դիրքի ժամային գոտում, ինչը տեղի է ունեցել 20-րդ դարի 30-ականներին, երբ ԽՄ ողջ տարածքում ժամացույցի սլաքը տեղափոխվեց մեկ ժամ առաջ եւ ՀՀ ժամային գոտին GMT+3-ից դարձավ GMT+4, իսկ ամառային ռեժիմի կիրառման ընթացքում ժամացույցի սլաքը եւս մեկ ժամով տեղափոխվում է եւ Հայաստանը յոթ ամիս գտնվում է GMT+5 ժամային գոտում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ խնդիրը կլուծվի երկու փուլով: “Առաջին քայլը, որի կառավարությունն այսօր հավանություն տվեց կլինի հրաժարվաել ամառային եւ ձմեռային տեղաշարժից եւ ողջ տարվա ժամանակահատվածում գտնվել GMT+4 ժամային գոտում եւ  ամռանը կատարվող տեղափոխությունը չիրականացվել”,-ներկայացրեց Տիգրան Դավթյանը:

Մեկ-երկու տարի հետո կենթադրվի եւս մեկ ժամով ժամացույցի սլաքի տեղափոխում դեպի մեր աշխարհագրական դիրքին հարմար  GMT+3 գոտու: Այս գործընթացը, նախարարի խոսքով, մի  փոքր ավելի բարդ է եւ որոշ նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն:

“Ամառային հատվածում այս փուլում մենք մեկ ժամ ավելի մոտիկ ենք լինելու Եվրոպային, որովհետեւ Եվրոպան դեռեւս այդ տեղափոխությունը կատարում է”,-նկատել է Տիգրան Դավթյանը: Նախարարը հավելել է, որ այս փոփոխությունը էներգետիկ համակարգի եւ խնայողությունների առումով որուէ խնդիր չի ստեղծի: 

Խորհրդարանի կողմից նախագծի ընդունման դեպքում այսուհետ ՀՀ քաղաքացիները առավոտյան կարթնանան մեկ ժամ ուշ: Այս փոփոխության արդյունքում ապրիլ ամսում սլաքների տեղափոխություն չի իրականացվի: Նշենք, որ այս փոփոխությունը կատարել են բազմաթիվ երկրներ, այդ թվում Ռուսաստանը եւ Վրաստանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ