24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արամի ու Սասունի պայքարը ո՞ւմ աչքը լույս կանի…

Կոտայքի մարզպետարան

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ այս պահի դրությամբ հանձնաժողովի ոչ մի թեկնածուից բողոք-դիմում չի ստացել: Մեր այն դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը շտաբեր է բացել մարզպետարանի շենքում` հանձնաժողովի նախագահը կտրականապես հերքեց: “Հանձնաժողովը այդ շենքում է, ես ամեն օր  աշխատանքի եմ գնում  բարձրանում եմ 6-րդ հարկ: Կարծում եմ, նման բան եղած լիներ` կնկատեինք”,-ասաց Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով` ընթացքում որոշ թերացումներ գուցե լինում են, բայց շտկվում են: “Դե գիտեք, պայքար է, կա շահերի բախում, ամեն մեկը կուզենար ինքը հաղթեր: Մենք աշխատելու ենք օրենքով, չենք խախտելու օրենքի ոչ մի տարր”,-հավաստիացրեց թիվ 25 ԸԸՀ նախագահը:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի համար գրանցվել էին 3 թեկնածու, սակայն Հրազդանի փոխքաղաքապետ, ՀՀԿ-ական Հովհաննես Պրտավյանը առողջական խնդիրների պատճառով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ըստ հանձնաժողովի նախագահի` թեկնածուի նախընտրական գրավը փոխանցվելու է պետբյուջե:

Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյան

Ի դեպ,  փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Այստեղ պայքարելու են Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանն ու նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:

 

Արամ Դանիելյան

Արամ Դանիելյան

Henaran.аm-ի տեղեկություններով, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի թեկնածուին հաղթելու են մի քանի հազար ձայնի տարբերությամբ: Մարզպետը պատրաստ է նույնիսկ ասածը գրել թղթի վրա եւ տակն էլ ստորագրել:

Մարտական են տրամադրված նաեւ ՀԱԿ-ում: Այստեղ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները համարում են նախընտրական գործընթացի սկիզբ: Նրանք էլ են հայտարարել, որ ամեն ինչ անելու են հաղթանակի համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ